Foto

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Քուվեյթի ցամաքային զորքերի զինծառայողներ են տուժել երկրի ռազմական օբյեկտներին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով՝ հայտնում է Kuwait Times-ը:

Քուվեյթի ԱԳՆ-ից հայտնել են, որ հարվածի տակ են հայտնվել մի քանի ռազմական օբյեկտներ և ճամբարներ, ինչպես նաև էլեկտրակայան և ջրի մաքրման կայան: Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, վնասվել են մի քանի էներգաբլոկներ։

Գերատեսչությունը Քուվեյթի ուղղությամբ Իրանի հարվածներն անվանել է միջազգային իրավունքի խախտում՝ նախազգուշացնելով, որ Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը և խաթարում Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցմանն ուղղված ջանքերը:

Նախարարության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է Քուվեյթի իրավունքը՝ ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխանությունը պաշտպանելու և իր անվտանգությունն ու կայունությունը պահպանելու համար՝ համաձայն միջազգային իրավունքի։