Foto

Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա

Մեկնաբանելով ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ «Կիևին հարվածելու» համար, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հետաքրքրվել է, թե երբ պետք է Բրյուսելը սպասի Ուկրաինայի նկատմամբ սահմանափակումների՝ Ստարոբիլսկի և Զապորոժյեի ԱԷԿ-ի ռմբակոծության համար։

«Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ՝ «Ստարոբիլսկում երիտասարդ կանանց և տղամարդկանց զանգվածային սպանության» համար, «Զապորոժյեի ԱԷԿ-ի բազմակի ռմբակոծության և դրա գլխավոր ինժեների սպանության» համար, «Հրեշտակների պողոտայի» համար, դպրոցների, մանկապարտեզների և հիվանդանոցների երկարատև ռմբակոծության համար, «բանտարկյալների խոշտանգումների» համար, «լրագրողների սպանության՞ համար, և «Հյուսիսային հոսք» գազատարի ռմբակոծության համար», – գրել է նա իր Telegram ալիքում։

Կասկած չկա,- հեգնանքով նշել է Զախարովան,- որ ԵՄ-ն անպայման պատժամիջոցներ կկիրառի «Թեհրանի ռմբակոծության» համար, այնպես չէ՞»։