Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Դիլի» ՍՊ ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված կրկնակի վերահսկողությամբ՝ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա», «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակներից: Հետազոտությունը ցույց է տվել, որ դրանցում նախկինում արձանագրված անհամապատասխանությունները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է:









