Foto

Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա

Եվրոպական միության անդամ պետությունների ֆինանսների նախարարները հաստատել են Հունգարիային 10 միլիարդ եվրոյի միջոցներ հատկացնելու մասին որոշումը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը։

«ԵՄ-ի կողմից միլիարդների ֆինանսավորումը վերջապես տեղ կհասնի։ Մենք խոստացանք և կատարեցինք։ Հունգարիայի վերականգնման և դիմադրողականության ԵՄ ծրագիրը հենց նոր միաձայն հաստատվեց ԵՄ ֆինանսների նախարարների կողմից։ Սա վերացնում է ԵՄ-ի կողմից մինչև 10 միլիարդ եվրոյի միջոցների բացման վերջին խոչընդոտը։ Շատերը չէին հավատում, որ դա հնարավոր է անել։ Շատերը կարծում էին, որ դա անհնար է»,-գրել է Հունգարիայի վարչապետը։

Նա նշել է, որ Հունգարիայում իշխող նախկին կուսակցությունը՝ «Ֆիդես»-ը, փորձել է խոչընդոտել ԵՄ միջոցների փաթեթի ընդունմանը, սակայն իր իշխանությանը հաջողվել է ստանալ այն։

«ԵՄ-ի կողմից միլիարդների ֆինանսավորումը վերջապես ճանապարհին է և կհասնի ճիշտ այնտեղ, որտեղ նրա տեղն է՝ հունգար ժողովրդին՝ անմիջականորեն աջակցելով տրանսպորտային ենթակառուցվածքներին, էներգետիկ անվտանգությանը, առողջապահությանը, ջրային ռեսուրսների կառավարմանը և տեղական բիզնեսներին»,-շեշտել է Մադյարը։