Foto

Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է ․ Չնայած լրավամիջոցները երեկ գրեցին, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս թեկնածություն է առաջադրել, սակայն մեր աղբյուրից տեղեկացանք, որ նա չի առաջադրվել, քանի որ գիտի, թե ում են ընտրելու, եւ չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել: Իսկ առաջադրման վերջնաժամկետը նախօրեին էր։


Ըստ տեղեկությունների՝ առաջադրվել են Արմեն Խաչատրյանը, Հակոբ Սիմիդյանը, Վիլեն Գաբրիելյանի մասին էլ են խոսում, թեպետ նա 2 օր առաջ համառորեն հերքեց, որ չի առաջադրվելու։ Ինքը՝ Քոչարյանը, օրեր առաջ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարություններ արեց: Մոտավորապես հայտնեց, որ եթե այդ պաշտոնի թեկնածության հարցը լուծվի խմբակցությունում, ինքը կառաջադրվի։ Հայտնի է, որ հարցը խմբակցությունում չի որոշվելու, այլ՝ ՔՊ վարչությունում: Մտերիմների կարծիքով, Քոչարյանը չի առաջադրվել՝ համարելով, որ կուսակցության ղեկավար մարմինը՝ վարչությունը, նախապատվությունը կտա կուսակցականներին, իսկ ինքն անկուսակցական է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 10․ 07․ 26