Foto

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել է ԱՄՆ-ի հետ հրադադարի հետ կապված իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարի հարցը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հինգշաբթի՝ հուլիսի 9-ին։

«Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումները և հրադադարի հետ կապված իրավիճակը», – հայտնել են աղբյուրները։

Թուրքիայի արտգործնախարարությունը զրույցի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել։