Եթե գործարանը չաշխատի, ամբողջ շրջանը սովի կ«Արարատցեմենտ» գործարանի աշխատակիցներն հավաքվել են գործարանի մոտ, ակցիա են իրականացնում։ Նրանք ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը։
Գործարանի լաբորատորիայի վարիչը՝ Զոյա Բալայանը, լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենք պահանջում են, որպեսզի գործարանը շարունակի աշխատել։
«Եթե էս գործարանը չաշխատի, կնշանակի՝ ամբողջ շրջանը սովի է մատնվելու։ Սա անելու բան չի... Վառարանի վրա ահագին գործ ունենք, չի կարելի այդպիսի բաներ անել։ Եթե պետք է այդպես անեին, պետք է նախապես ասեին, մենք կանգնեցնեինք աշխատանքը։ Իսկ այսօր լավան թողել ենք վառարանի մեջ ու կանգնել։ 4 օր է արդեն չենք աշխատում, ո՞վ է այդ աշխատավարձը տալու ժողովրդին։ Բոլորը վարկեր, հիփոթեք ունեն, ի՞նչ են անելու»,-ասաց Զոյա Բալայանը։
Նա նշեց, թե երբ հարկադիր պարապուրդում են եղել, Ծառուկյանն իրենց պարտադիր վճարել է։









