Foto

Լինենք միասնական՝ հասկանալով, որ սահմանադրական կարգի վերականգնման դեպքում ՀՀ-ն կարող է ունենալ ապագա

«Մայր Հայաստան» կուսակցությունը դիմում է Հայաստանի քաղաքացիներին։

Հարգելի՛ քաղաքացիներ,

Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները, սահմանադրական իրավունքը, և միայն մենք՝ միասնական ջանքերով, կարող ենք վերականգնել սահմանադրական կարգը։

Լինենք միասնական՝ հասկանալով, որ միայն օրենքի գերակայության ու սահմանադրական կարգի վերականգնման դեպքում Հայաստանը կարող է ունենալ ապագա։ Այլ ճանապարհ չկա, և դա պետք է լինի այսօրվա Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական առանցքը։