Foto

Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ

Հուլիսի 6-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցեր է կատարել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ։ ​

3-րդ զորամիավորումում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել գեներալ-մայոր Սիմոն Նազարյանի՝ 3-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը: ​

Այնուհետև Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային զորամիավորում՝ մասնակցելու գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանի՝ 2-րդ բանակային զորամիավորումում ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողությանը։ ԶՈՒ ԳՇ պետը 2-րդ բանակային զորամիավորման անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատարին՝ գեներալ-մայոր Սիմոն Նազարյանին։