ՌԴ ՀՕՊ ուժերը շարունակում են հետ մղել թշնամու հարձակումը Օմսկի մարզում, մի քանի անօդաչու թռչող սարքեր հասել են Օմսկի հյուսիսային արդյունաբերական հանգույց։ Այս մասին հայտնել է Օմսկի մարզպետ Վիտալի Խոցենկոն:
«Օպերատիվ ծառայությունների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հետևանքների վերացման ուղղությամբ», – իր տելեգրամյան ալիքում գրել է նա։
Օմսկի մարզում ԱԹՍ-ների տագնապ է հայտարարվել. հնչել են շչակներ, քաղաքային օդանավակայանը սահմանափակել է աշխատանքը։









