Foto

Դատարանը փոխել է խափանման միջոցը․ արցախցի երկու մեղադրյալներ ազատ են արձակվել

Փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է․

«Հանրային մեծ հնչեղություն ստացած գործով արցախցիներ Պարգև Բադալյանը և Սերգեյ Սարգսյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեցին։ Դատարանը նրանց նկատմամբ կիրառեց տնային կալանք խափանման միջոցը։

Պարգևն ու Սերգեյը պատերազմի ակտիվ մասնակիցներ են, և պատերազմի օրերին բավականին երկար ժամանակ հայտարարված էին որպես անհայտ բացակայողներ։

Արցախցիներին առաջադրված մեղադրանքի հանիրավի լինելը ցույց կտանք դատավարության հետագա փուլերում»,- նշել է նա։