Foto

Մոլդովայի վարչապետ Մունտյանուն հայտնել է, որ հրաժարական է տալիս

Մոլդովայի վարչապետ Ալեքսանդր Մունտյանուն հայտնել է, որ հրաժարական է տալիս, քանի որ չի կարող աշխատել իր սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան։

«Այսօր ես ավարտում եմ իմ պաշտոնավարումը վարչապետի պաշտոնում։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող կատարել իմ մանդատը իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշում ընդունեցի հեռանալ», - գրել է Մունտյանուն Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին և հավաստիացրել, որ կշարունակի ծառայել երկրին՝ «անկախ զբաղեցրած պաշտոնից, բնակության վայրից կամ կատարվող պարտականություններից, լինի պետական, թե մասնավոր հատվածում»։

Ալեքսանդր Մունտյանուն վարչապետի պաշտոնում հաստատվել էր 2025 թվականի հոկտեմբերին։