«Մայր Հայաստան» շարժման եւ նույնանուն կուսակցության վարչության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը ժամը 10։00-ին հրավիրվել է հարցաքննության՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ հիշեցնելով հասցեն՝ Մազմանյան 3։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել Երվանդ Բոզոյանի բնակարանում:
Այս առնչությամբ ՔԿ–ից միայն հայտնել են. «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ»։









