Foto

Ինչպիսին է լինելու Քաջարանի թունելը

Հունիսի 27-ին ստորագրվել է Քաջարանի թունելի կառուցման պայմանագիրը։ 

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ 7.2կմ երկարությամբ թունելը հագեցած կլինի անհրաժեշտ այնպիսի ժամանակակից համակարգերով, ինչպիսիք են՝

• Էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման ավտոմատ համակարգ 
• Լուսավորության ավտոմատ համակարգ 
• Տարհանման ազդանշանների և ճանապարհային լուսային նշիչների համակարգ 
• Օդափոխման ավտոմատ համակարգ 
• Տարհանման ելքի օդափոխության և պաշտպանության համակարգեր 
• SOS կայանների համակարգ 
• Տեսահսկման ավտոմատ համակարգ 
• Ռադիոդիֆուզիոն համակարգ 
• Հրդեհի հայտնաբերման ավտոմատ համակարգ 
• Հրդեհաշիջման ավտոմատ համակարգ 
• Կառավարման կենտրոն

Թունելի ներսում կառուցվող ճանապարհը կունենա երկու երթևեկելի գոտի և մայթեր՝ 10.6 մետր ընդհանուր լայնությամբ։ Բացի այդ, տրանսպորտային միջոցների արտակարգ կանգառներն ապահովելու նպատակով յուրաքանչյուր 250 մետրը մեկ նախատեսվում է թունելի երթևեկելի գոտու լրացուցիչ 3 մետր խորությամբ լայնացում։

Արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման նպատակով թունելի տակ կկառուցվի նաև ելք։

Կկառուցվեն նաև թունելին միացնող 4կմ ճանապարհներ։