Foto

Մինչև վերջնական որոշման հրապարակումը, ամեն օր ԴՕԿ-ը հանրահավաք կիրականացնի ՍԴ-ի դիմաց

Մինչև Սահմանադրական դատարանի վերջնական որոշման հրապարակումը, ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը ժամը 10:30-ին հավաքվում ենք Սահմանադրական դատարանի շենքի դիմաց։ Այս մասին հայտնում են ԴՕԿ կուսակցությունից։

Մեր ներկայությամբ մենք վերահաստատում ենք, որ պատրաստ ենք խաղաղ և օրինական ճանապարհով պաշտպանել ժողովրդի կամքը, ԴՕԿ կուսակցությանը վստահված յուրաքանչյուր քվեն և ազատ ու արդար ընտրությունների սկզբունքը։