Foto

ԱԱ-2026. hայտնի են 1/16 եզրափակիչի առաջին ինը զույգերը

Հյուսիսային Ամերիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ն ընթացող ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունում պայքարը թևակոխում է վճռորոշ փուլ։

Հեղինակավոր մրցաշարի խմբային արգելքն արդեն մոտենում է իր տրամաբանական ավարտին, և աստիճանաբար ուրվագծվում է փլեյ-օֆֆի պատկերը։


Այս պահի դրությամբ պաշտոնապես հաստատվել են 1/16 եզրափակիչի ինը դիմակայությունները։ Պայքարը հաջորդ փուլում կշարունակեն հետևյալ զույգերը.

Գերմանիա — Պարագվայ

Ֆրանսիա — Շվեդիա

Հարավային Աֆրիկա — Կանադա

Նիդերլանդներ — Մարոկկո

ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա

Բրազիլիա — Ճապոնիա

Կոտ դ’Իվուար — Նորվեգիա

Արգենտինա — Կաբո Վերդե

Ավստրալիա — Եգիպտոս

Հիշեցնենք, որ ֆուտբոլային այս խոշորագույն ստուգատեսը պատմության մեջ առաջին անգամ համատեղ հյուրընկալում են երեք պետություններ՝ ԱՄՆ-ը, Կանադան և Մեքսիկան։

Աշխարհի գործող չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Արգենտինայի ազգային հավաքականը, որը ԱԱ-2022-ի դրամատիկ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով առավելության հասավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ։

Աղբյուրը՝ Armsport.am: