Foto

Բուրկինա Ֆասոն խզել է դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ

Բուրկինա Ֆասոն խզել է դիվանագիտական հարաբերությունները Ֆրանսիայի հետ՝ պատճառաբանելով, որ Փարիզը չի հարգել ինքնիշխանության և չմիջամտելու սկզբունքները։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Բուրկինա Ֆասոյում ԵՄ դեսպան Ֆիլիպ Բրոնշենը հրավիրվել էր Արտաքին գործերի նախարարություն՝ կապված Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևի հետ, որը վերաբերում է երկրում խոսքի ազատության իրավիճակին և ահաբեկչության դեմ պայքարին։