Ռուսական կողմը սպասում է, որ Երևանը որոշում կկայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. կամ նրանք կմնան կազմակերպությունում, կամ կնախընտրեն այլ սցենար, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը
Պատասխանելով հարցին, թե ինչ գործողություններ է ռուսական կողմը ակնկալում հայկական կողմից, նա նշել է. «որոշում կայացնել. նրանք կմնան կազմակերպությունում, կամ կնախընտրեն այլ սցենար»։
«Նրանք պետք է մեզ տեղեկացնեն այս մասին», – հավելել է Վասիլևը։









