«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Երեւանի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է ոչ թե այն գրառումը, որը տարածվել էր նրա ձերբակալության ժամանակ, այլ բոլորովին ուրիշ տեքստ` նույնքան անմեղ։
Վարչական հսկողության տակ գտնվող Ղեւոնդյանը, ըստ ՔԿ-ի, «իշխանությունը զավթելուն եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչ» է արել, դատարանի որոշմամբ նրան արգելվել է հրապարակումներ անել, հավաքների մասնակցել, սոցցանցում «հաղորդակցվել»:
Իսկ մեղադրանքի հիմքում հունիսի 2-ի գրառումն է․ «Ընդդիմադիրներ ջան, եթե դուք չեք պատրաստվում գալիք ԱԺ-ում ընդդիմադիրներ լինել, երեկվանից արդեն պետք է ինստիտուցիոնալ պատրաստ լինեք ամենից կոշտ հետընտրականի: Նիկոլը կարմիր գիծ չունի, իր քաղաքական կենսագրությունը սկսել է 2008-ի մարտի 1-ին, արյամբ: Հետո իբր տեղը չէին գտնում … Ես հույսս չէի դնի դրսի որեւէ օգնությանը, ավելին՝ դրսի օգնությունը հիմա քաղաքական վարկեր են հետո: Դա ՀՀ-ի լուծարումն է. բանաձեւն էլ են արդեն ուրվագծել: Սա պետք է հաշվի առնել:
Ի դեպ, Նիկոլի հետ են ռեգիոնալ ու եվրո մի քանի պետության հատուկ ծառայություններ: ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը` վկա: Ի դեպ, հետընտրականի համար հատուկ մասնագիտականներ են պետք»: Երեկ եւս մի գործչի ձերբակալեցին` արտահայտվելու համար, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին:









