ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը եղբոր՝ Դավիթ Ղազինյանի և ընտանիքի անունից խորին շնորհակալությունն է հայտնում ընտանիքի հարյուրավոր բարեկամներին, հարազատներին ու ընկերներին, որոնք իրենց կողքին էին երեկ ամբողջ օրն ու գիշերը` «ապօրինության, անարդարության ու քաղաքական հետապնդման տաճարի վերածված» Հակակոռուպցիոն դատարանի բակում:
«Դավիթի ոգին բարձր է, կամքը` պողպատյա, հանձնառու` մինչև հաղթական ավարտ պայքարել երկրում հաստատված բռնատիրության, մեր հայրենիքն ու ազգը քայքայող ու պառակտող խմբակի դեմ:
Իր հորդորն է ընկերներին. ոչ մի վայրկյան չվհատվել, չընկրկել մոլեգնող տեռորի առջև, չվախենալ հետապնդումներից ու հնչող սպառնալիքներից, մնալ հավատարիմ հռչակած արժեքներին, գաղափարներին և հետևողականորեն կյանքի կոչել ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու արդար Հայաստանի մեր բոլորի համար ընդհանուր տեսլականը:
ԱՍՏԾՈՎ»,- գրել է Ղազինյանը։









