Foto

Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը

«Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» («Ռամենսկոյե») և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել օդանավերի ընդունման և մեկնման համար։

Գործակալությունից պարզաբանել են, որ սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայի ավիացիոն հանգույցի օդանավակայաններում ուղևորներին աջակցելու համար ներգրավվել է լրացուցիչ անձնակազմ։

«Ուղևորներին աջակցելու համար ներգրավվել է լրացուցիչ անձնակազմ, օդանավակայանների ծառայություններն աշխատում են ուժեղացված ռեժիմով։ Տեղում աշխատում են Ռոստրանսնադզորի տեսուչները։ Տերմինալներում իրավիճակը հանգիստ է։ Ավիաընկերությունները ճշգրտում են իրենց չվացուցակները»,-ասվում է հաղորդագրության մեջ։