Երեկ՝ հունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Մարալիկ-Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում «BMW X5» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայրում «BMW X5»-ի վարորդը պարեկներին հայտնել է, որ վթարի մեղավորը եղել է «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով առանց թարթիչ միացնելու կտրուկ շրջադարձ է կատարել, ինչի հետևանքով էլ ինքը հայտնվել է դաշտում։ «Kia Sorento»-ի վարորդը, ով նույնպես գտնվում էր դեպքի վայրում չէր ընդունում իր մեղավորությունը։









