Foto

ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հրահանգով երկրի զինված ուժերը մահացու հարված են հասցրել վենեսուելական «Տրեն դե Արագուա» հանցավոր կազմակերպության պարագլուխ Նինյո Գերերոյին: Գործողությունը սերտորեն համակարգվել է Վենեսուելայի հետ:

Կարակասը նույնպես հայտնել է, որ հանցախմբի ղեկավարը սպանվել է Բոլիվարի նահանգում ԱՄՆ-ի հետ համատեղ գործողության ժամանակ:

ԱՄՆ վարչակազմը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել կազմակերպության ղեկավարների նկատմամբ՝ թմրանյութերի մաքսանենգության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման մեջ ենթադրյալ ներգրավվածության համար: