Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացահայտել է, թե որ թիմին է աջակցելու աշխարհի 2026 թվականի առաջնության ժամանակ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը:
«Ի՞նչն է գրավում իմ ուշադրությունը. L խումբը։ Այնտեղ են Անգլիան և Խորվաթիան։ Ես խորվաթական արմատներ ունեմ, ուստի այս մրցաշարում երկրպագելու եմ նրանց։ Ունենք նաև Գանան՝ իր մեծ տաղանդներով. եկեք տեսնենք, թե ինչ ցույց կտան նրանք։ Կա նաև Պանաման։ Ցավոք, կարծում եմ, որ այս խմբում նրանք պարզապես «բռնցքամարտի տանձ» են դառնալու։
Անգլիան և Խորվաթիան կպայքարեն առաջին տեղի համար, իսկ Գանան կարող է խանգարել նրանց ու մի քանի միավոր խլել»,- Fox Sports-ին տված հարցազրույցում նշել է Իբրահիմովիչը։









