Foto

45-ամյա վարորդը «UAZ»-ով Գեղաշեն բնակավայրի մոտ գտնվող սարում կողաշրջվել է․ նրա մարմինը փրկարարները գտել են ավտոմեքենայից դուրս

հունիսի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 45-ամյա Արթուր Գ․-ն իր վարած «UAZ» մակնիշի ավտոբուսով Գեղաշեն բնակավայրի Սարամիջյան  կոչվող տարածքում կողաշրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները վարորդի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը զրկված է եղել վարորդական իրավունքից։