Foto

Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը․ Արաղչի

Հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել, սակայն ԶԼՄ-ները պետք է զերծ մնան բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ Իրանի կողմից «արտահոսած» պայմանները բացարձակապես չեն համապատասխանում այն պայմաններին, որոնք գրավոր կերպով համաձայնեցված էին։

«Շատ անպատվաբեր մարդիկ են։ Նրանց հետ բարի կամքով գործարք կնքել հնարավոր չէ»,-գրել է նա։