Թեհրանը մտադիր է ավելի վճռական արձագանքել ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններին, հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը կարող են գրավել Իրանի Խարգ կղզին։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն ուրբաթ երեկոյան «շատ հզոր» հարվածներ կհասցնի Իրանին։ Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են։
«ԱՄՆ-ի կողմից ցանկացած չմտածված քայլ կհանդիպի ավելի ցավոտ և վճռական արձագանքի, ինչը նրանց կդարձնի ավելի ընկալունակ»,-ասել է Ազիզին Fars լրատվական գործակալությանը՝ մեկնաբանելով Թրամփի վերջին հայտարարությունները։









