Քրդե՛ր, ես չեմ մոռանա, թե ինչ արեցիք։ Իրականում մենք նրանց զենք ուղարկեցինք, և անկեղծ ասած, մենք շատ հիասթափված էինք։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
«Ես համաձայն չէի այդ որոշման հետ։ Ես ասացի՝ «Ո՛չ, չեմ հավատում, որ նրանք դա կանեն»։ Կարծում եմ՝ նրանք զենքը իրենց համար են կուտակել։ Դա ամոթ է, ես դա կհիշեմ, քրդե՛ր»,-ասել է նա։









