Foto

Ջորջ Դինեսկուն նշանակվել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության ղեկավար

ԵՄ Խորհուրդը Կոսմին Ջորջ Դինեսկուին նշանակել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության ղեկավար։

Պարտականությունները կստանձնի հունիսի 11-ին։

Նա ռումինացի դիվանագետ է՝ դեսպանի կոչումով, որն ունի միջազգային հարաբերությունների ոլորտում ավելի քան 25 տարվա փորձ։ Նա ձեռք է բերել ղեկավարության և կառավարման լայնածավալ փորձ՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունում բարձր մակարդակի պաշտոններ զբաղեցնելով և Լիտվայում և Լատվիայում, ինչպես նաև Խորվաթիայում Ռումինիայի դեսպան նշանակվելով։