Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և նշել նրա ներդրումը տարածաշրջանում խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում։ Այս մասին ասված է Սաարի սոցիալական ցանցերում արված գրառման մեջ։
«Շնորհավորում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը Հայաստանի խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդական որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունությանը և համագործակցությանը», – ասվում է նախարարի հայտարարության մեջ։









