Ընթացող ռեպրեսիաներն ուղիղ հակադրության մեջ են ազատ ու մրցակցային ընտրությունների գաղափարի հետ, գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Իշխանությունները վաղուց ոչինչ չունեն առաջարկելու քաղաքացուն` քան կզացնելը, կտրելը, հակադրելը, ատելը, նստացնելը, խլելը: Տառապանքների ու փորձությունների միջով անցած, սակայն մայր հողին կառչած մնացած մեր ժողովուրդն արժանի է որակապես այլ իշխանության և էապես այլ միջավայրում ապրելուն:
Սիրելի´ բարեկամ, գնա´ ընտրության ու թույլ մի տուր գողանալ առաջին անգամ ընտրությունների միջոցով և քաղաքակիրթ կերպով իշխանություն փոխելու քո սահմանադրական երազանքը:
Ընտանիքներով, ընկերներով ու հարևաններով ողողենք ընտրատեղամասերը հույսով ու լույսով», – գրել է նա:









