Foto

Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը

Վաղը Կառավարությունը կընդունի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի (լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ) արտահանումը, հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ինչպես նաև կվերադարձնենք ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը:

Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։

Մանրամասները՝ վաղը Կառավարության նիստում»,-գրել է նախարարը։