Foto

Պետությանը պատճառված 100 մլն դրամի վնասը վերականգնվել է

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող ընկերության  կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողների հետ համատեղ իրականացված մեծածավալ և բազմակողմանի վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված` առանձնապես խոշոր չափերով` 100 մլն ՀՀ դրամի վնասը: 

Նախաքննությունը շարունակվում է։