Foto

Վրաստանի ԱԳՆ-ն տեղափոխվել է. մանրամասներ

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը սույն թվականի մարտից տեղափոխվել է նախագահի նախկին պալատ/Ավլաբարի նստավայր։

BMG-ին հայտնի է դարձել, որ Ազգային բանկի նախկին շենքում՝ Լեոնիձեի փողոցի №3 հասցեում, ուր արտաքին գործերի նախարարությունը տեղափոխվել էր 2023 թվականին, մնացել են միայն հյուպատոսական և վարչական դեպարտամենտները։

Հատկանշական է, որ ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկուն ընդունել է հենց Ավլաբարի նստավայրում։