Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է. «Երեխան ընտանիքում Աստծո օրհնությունն է։ Ծնողի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի իր երեխան չշեղվի Աստծո ծրագրից, մեծանա առողջ, անվտանգ միջավայրում, ունենա արժանապատիվ ու բարեկեցիկ կյանք և լինի ազգային ու հոգևոր արժեքների կրողը։ Սակայն արդեն շուրջ ութ տարի է, ինչ մեր երեխաները զրկվում են այդ ամենից։ Յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, որ իր պարտականությունը միայն երեխային գեղեցիկ հագցնելն ու կուշտ պահելը չէ։ Ծնողի պատասխանատվությունը նաև նրա ապագան, անվտանգությունն ու հայրենիքում ապրելու իրավունքն ապահովելն է։ Հունիսի 7-ին մենք հնարավորություն ունենք որոշելու մեր երեխաների ապագան։ Գնալու ենք ընտրության՝ հանուն մեր երեխաների ֆիզիկական գոյության, արժանապատիվ ու խաղաղ ապագայի, հանուն այն բանի, որ նրանք ապրեն ազգային արժանապատվությամբ և ունենան Հայրենիք։ Մենք պարտավոր ենք արմատախիլ անել նիկոլիզմը, մերժել այն քաղաքականությունը, որը մեզ հասցրել է ազգային կորուստների, անապահովության և հայրենազրկման վտանգի։ Աստված պահապան բոլոր մանուկներին։ Շնորհավո՜ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը»։
Ընտրակաշառք ստացած 68-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից այլ անձանց հետ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և Հայաստան տեղափոխելու մասին։
Դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարվել են մի շարք վարութային գործողություններ, դատարան են ներկայացվել կալանքի միջնորդություններ: