Ամերիկյան զինվորականները ապրիլի կեսերին Իրանի ծովային շրջափակման հաստատման պահից ի վեր ընդհանուր առմամբ վերաուղղորդել են 109 նավ: Նման պնդմամբ հանդես է եկել ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), հաղորոդում է ՏԱՍՍ-ը:
«Մայիսի 27-ի դրությամբ վերաուղղորդվել է 109 առևտրային նավ»,- նշվում է հրամանատարության հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ամերիկյան զինվորականները սկսել են Իրանի ծովային շրջափակումը: ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունում հայտարարել են, որ մտադիր են արգելափակել բոլոր այն նավերի տեղաշարժը, որոնք ուղևորվում են իսլամական հանրապետության նավահանգիստներ, ինչպես նաև փորձում են հեռանալ նրա ափերից:









