Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ պետությունների ղեկավարները միմյանց շնորհավորել են Իդ ալ-Ադհա սուրբ տոնի կապակցությամբ և Ադրբեջանի ու Իրանի ժողովուրդներին մաղթել են բարգավաճում և առատություն։
«Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը կրկին երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի կողմից իր երկրի համար դժվարին ժամանակներում տրամադրված մարդասիրական օգնության համար։ Իր հերթին, նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Իրանը միշտ միմյանց կողքին են՝ թե՛ լավ, թե՛ դժվարին ժամանակներում», - ասվում է հայտարարության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների զարգացման և հեռանկարների վերաբերյալ









