Foto

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։

Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Ավելի վաղ հայտնել էինք, որ  «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու հնարավորություն չունեն, նպաստում են կառավարող ուժի վերարտադրմանը:

Ըստ Ուրիխանյանի՝ իրենք ընտրապայքարից դուրս են գալիս՝ ապացուցելով, որ իրական, արտահամակարգային ընդդիմություն են: