Foto

ԵՊՀ ռեկտորը հեռացրել է իր գրառումը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին ԵՊՀ ռեկտոր, ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն իր էջով «կիսվել» էր Սուրեն Պապիկյանի՝ Կարապետյանների մասին հրապարակմամբ եւ գրել․ «Դասալիքները չեն նահատակվում»։

Հիշեցնենք, որ Սուրեն Պապիկյանն ամբիոնից բղավում էր, թե ինչու չեն Սամվել Կարապետյանի, նրա եղբոր ու քրոջ 6 որդիները «նահատակվել» պատերազմում։

Երեկ նկատեցինք, որ ռեկտորը հեռացրել է այդ հրապարակումը։ Արդյո՞ք ուշացումով գլխի է ընկել, որ իր ղեկավարած հաստատությունն ապաքաղաքական պետք է լինի, թե՞ հասկացել է, որ իր գրառումն ավելի շատ իշխող թիմի դեմ է՝ չէ՞ որ նրանցից ոչ մեկը կարծես չի նահատակվել, եւ այդ 2 բառը նրանց ավելի շատ է սազում։

Ի դեպ, մինչ իշխանափոխությունը Փաշինյանը քննադատում էր նախկին իշխանություններին՝ կրթական համակարգը կուսակցականացնելու համար, եւ խոստանում, որ բուհերն ապաքաղաքական կդարձնի։