Foto

Ձերբակալել են Անդրանիկ Թևանյանին

ԱԱԾ դիմակավորված անձինք ուշ գիշերով ձերբակալել են ԲՀԿ անդամ Անդրանիկ Թևանյանին:

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա այսօր 12:00-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

«Տևական ժամանակ սպասելուց հետո, սակայն, չապահովվեց նրա մուտքը ՔՀ։ Փոխարենը ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները, մասկի-շոու իրականացնելու նպատակով, ձեռնաշղթա անցկացրեցին և բառացիորեն երկու քայլ ճանապարհ տարան»,- հայտնել է «Մայր Հայաատան» կուսակցության ամդամ Դերենիկ Մալխաայանը: ԿԸՀ–ից հաստատել են՝ Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանին կզրկեն անձեռնմխելիությունից, և քրեական վարույթ կսկսվի:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 22-ին ստացել էր դատախազության միջնորդությունը՝ 2026 թվականի հունիսին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Տեսանյութը՝ հղմամբ: