Գյումրիի «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը.
«Երեկ Գյումրիի Վարդանանց հրապարակը լեփ լեցուներ էր երիտասարդներով: Ասել, որ դա անչափ հաճելի, հուզիչ ու շատ պարտավորեցնող էր, նշանակում է չասել ոչինչ: Բայց ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել մի ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ դրվագի վրա: Երիտասարդները ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ բուռն կերպով արձագանքում էին Հայություն բենդի «Ղարաբաղցին» և Հայաթի «Ես քո Արցախն եմ, դու իմ Հայաստանը» երգերին: Հատուկ շեշտված, ԲԱՌ ԱՌ ԲԱՌ երգում էին այդ երգերը:









