Foto

Իշխանությունների թիրախում են ակտիվ արցախցիները. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Երևանի ավելի քան 15 հասցեում իրականացված խուզարկությունները կատարվել են նաև արցախցիների տներում։ Մեր աղբյուրները հայտնում են, որ իշխանությունների թիրախում են հատկապես ակտիվ արցախցիները, որոնք այս շրջանում նախընտրական գործընթացներին են ներգրավված, աշխատում են ընդդիմադիրների շտաբներում։ Արցախցիները կասկած չունեն, որ իբր արցախցիների մասնակցությամբ այդ «մասկի շոուն», որը հունից հանել էր Նիկոլ Փաշինյանին, իշխանությունները բեմադրել են՝ նախևառաջ արցախցիների շրջանում ռեյդ իրականացնելու և ակտիվ, եղանակ փոխող մարդկանց ձերբակալելու նպատակով»։