«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումն անդրադարձել է 24news.am-ի յութուբյան էջի արգելափակմանը՝ գրելով․
«Երեկվանից համատարած հարձակման տակ է հայաստանյան ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի` 24news.am-ի յութուբյան էջը:
Ավելի քան երեք հարյուր հազար հետևորդ ունեցող այս տեսահարթակի արգելափակումը, այն էլ նախընտրական ժամանակահատվածում, գործող վարչախմբի և նրա կամակատարների կողմից ազատ մամուլի լռեցման հերթական նենգ փորձն է:
Առավոտից երեկո հիբրիդային սպառնալիքներից կամ «մոլդովական սցենարից» խոսող վարչախումբը փաստացի ինքն է անցել անթաքույց հիբրիդային հարձակման` հենց նույն մոլդովական սցենարով, փորձելով լռեցնել առավել հեղինակավոր ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկը:
«ՀայաՔվե» միավորումը խստորեն դատապարտում է հեղինակավոր լրատվամիջոցի դեմ այս ստոր հարձակումը` գնահատելով այն որպես խոսքի ազատության կոպտագույն ոտնահարում:
Մեր զորակցությունն ենք հայտնում 24news.am-ի խմբագրակազմին և հետևորդներին, և պահանջում ենք պատկան մարմիններից՝ հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել չարագործներին»։









