ՀԱՊԿ կազմակերպությունը շնորհավորել է Մեծ Հաղթանակի օրվա առթիվ
«Սա սրբազան օր է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ժողովուրդների համար։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեր պապերն ու նախապապերը, առանց ազգությունների բաժանվելու, ուս ուսի կանգնեցին ընդհանուր հայրենիքի պաշտպանության համար։
Նրանց քաջությունը, անձնազոհությունն ու եղբայրությունը հավերժ կմնան մեր բարեկամության և դաշնակցային հարաբերությունների հիմքը։
Հերոսներից յուրաքանչյուրի հետևում միլիոնավոր ճակատագրեր են՝ նրանց, ովքեր կերտեցին Հաղթանակը ռազմաճակատում և թիկունքում։ Այսօր մեր պարտքն է զգուշորեն պահպանել այդ ճշմարտությունը և փոխանցել այն ապագա սերունդներին։
Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։ Տոնդ շնորհավոր։ Խաղաղ երկինք բոլորիս գլխավերևում»։









