Foto

Պուտինն ու Ֆիցոն քննարկել են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոն Մոսկվայում հանդիպում եմ անցկացրել:

‹‹Արմենպրես››-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մատնանշելով, որ հանդիպումը կայացել է Սլովակիայի նախագահի՝ Մոսկվա կատարած այցի շրջանակներում, որտեղ նա մասնակցել է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Նշվում է, որ Ռուսաստանի ու Սլովակիայի ղեկավարները հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ էներգետիկայի ոլորտում համագործակցությունը:

«Մենք ձեզանից զգալի էներգետիկ ռեսուրսներ ենք ստանում «Թուրքական հոսքի» և «Դրուժբա» նավթամուղի միջոցով։ Մենք չենք կարող սահմանափակվել միայն այս ոլորտում համագործակցությամբ»,-հանդիպման ընթացքում նշել է Ռոբերտո Ֆիցոն:

ՌԴ նախագահն էլ հայտարարել է, որ Մոսկվան կանի ամեն ինչ՝ Սլովակիայի էներգետիկ կարիքները բավարարելու համար: