Foto

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են վերսկսվել արդեն հաջորդ շաբաթ Իսլամաբադում: Իրանն ու ԱՄՆ-ը միջնորդների օգնությամբ աշխատում են 14 կետից բաղկացած փոխըմբռնման հուշագիր մշակելու շուրջ, որը կսահմանի պատերազմը դադարեցնելու մեկամսյա բանակցությունների պարամետրերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին  հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Նշվում է, որ նախագիծը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի քննարկում, Հորմուզի նեղուցում լարվածության թուլացում և իրանական բարձր հարստացված ուրանի պաշարների հնարավոր փոխանցում այլ երկրի:

Միևնույն ժամանակ, պարբերականի զրուցակիցներն ընդգծել են, որ առանցքային հարցերը մնում են չլուծված և կարող են հանգեցնել բանակցությունների ձախողման: