ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ դեռ «չափազանց վաղ է» մտածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հաշտության ուղիղ բանակցությունների մասին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է New York Post թերթը ԱՄՆ ղեկավարի հետ զրույցից հետո։
«Նախագահ Թրամփը հայտարարել է, որ դեռևս «չափազանց վաղ է» սկսել մտածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հաշտության ուղիղ բանակցությունների մասին, չնայած այն հաղորդագրություններին, որ երկու երկրները մոտենում են հակամարտության ավարտի շուրջ հնարավոր համաձայնագրին», – ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով աղբյուրների, հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը շուտով կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել հակամարտության ավարտի շուրջ, որը մեկնարկ կտա պետությունների միջև բանակցությունների փուլին։









