Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը, որի նիստը կայացել է Վանկուվերում՝ կոնգրեսին ընդառաջ, միաձայն հավանություն է տվել բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացմանը՝ ակումբների համար նոր պարտադիր պահանջ սահմանելու հարցի շուրջ, ինչը կարող է լրջորեն ազդել թիմերի վրա։ Այս մասին գրում է armsport.am-ը:
Ֆուտբոլային պաշտոնյաները գաղափար ունեն պարտավորեցնել աշխարհի բոլոր ակումբներին՝ հիմնական թիմերի կազմում խաղադաշտ դուրս բերել առնվազն մեկ սեփական սան հանդիսացող ֆուտբոլիստի՝ մինչև 20 կամ մինչև 21 տարեկանների տարիքային կատեգորիայում։
Առայժմ սա միայն մտադրություն է, և վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Նման պարտադիր պահանջի ներդրման առաջարկը ՖԻՖԱ-ի խորհրդի քննարկմանը կներկայացվի հաջորդ տարի։









