Լոնդոնի հյուսիսային Գոլդերս Գրին շրջանում ապրիլի 29-ին երկու հրեա է դանակահարվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Հրեական համայնքի անվտանգության «Շոմրիմ» կազմակերպությունը հայտարարել է, որ իրենք անմիջապես արձագանքել են և ձերբակալել կասկածյալին։ Կազմակերպությունը հայտնել է, որ դանակով զինված մի տղամարդ վազել է փողոցով՝ փորձելով դանակահարել հրեաներին։
Տեղեկությունների համաձայն՝ տուժածներին բուժօգնություն է տրամադրվել։
Բրիտանական հրեաների պատգամավորների խորհուրդը հայտարարություն է տարածել դեպքի առնչությամբ։
«Մենք տեղյակ ենք Գոլդերս Գրինում դանակահարության միջադեպի մասին, որի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին», – ասվում է X-ի գրառման մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Գոլդերս Գրինում տեղի ունեցած դանակահարությունը «խորապես մտահոգիչ» է անվանել։
Նա նշել է, որ հետաքննությունն այժմ շարունակվում է՝ հավելելով, որ երկիրը պետք է «լիովին հստակ լինի այս հանցագործություններից ցանկացածի հետ գործ ունենալու իր վճռականության մեջ»։ Նա նշել է, որ նման հանցագործություններ վերջերս շատ են տեղի ունենում։









