Երեկ՝ հունիսի 6-ին, հայտնի դարձավ, որ Հայաստանի հավաքականի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը 2 տարվա պայմանագիր է կնքել իրանական «Տրակտոր Սազի» ակումբի հետ: Ինչպես հայտնում է Varzesh3.com-ն, այսօր արդեն պայմանագիրը չեղյալ է համարվել, քանի որ հայազգի ֆուտբոլիստի պայմանագրի մասին լուսանկարը ու տեղեկությունը դժգոհություն է առաջացրել «Տրակտոր Սազիի» երկրպագուների շրջանում: Նշենք, որ ակումբի երկրպագուների թվում շատ են ադրբեջանցիները: «Տրակտոր Սազիի» տնօրենը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ և ասել. «Պետք է վերջ դնել քննարկումներին և պաշտպանությունն ուժեղացնելու այլ քայլեր ձեռնարկել»:
Vesti.am